Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորում են Արցախի Հադրութ քաղաքը

0
133

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորում են Հադրութ քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թիրախավորում են Հադրութ քաղաքը»,- գրել է նա:

Հակառակորդը հրթիռակոծում է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը:

Հոկտեմբերի 7-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։ Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է արել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։ Բանաձևի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here