Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի ևս մեկ վառելիքաքսուքային խոշոր բազա

0
20

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի ևս մեկ  վառելիքաքսուքային խոշոր բազա է ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է նա:

Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան հայտնի էր դարձել, որ ՊԲ-ն հարավարևելյան ուղղությամբ խոցել է Ադրբեջանի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա: «Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»,-տեղեկացրել էր ՀՀ ՊՆ-ն:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՈՑՎԱԾ ԲԱԶԱՅԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here