«Մոսկվայի շուրջ օղակ չի սեղմվում»

0
55

https://www.azatutyun.am-Արմեն Քոլոյան

Ռուսաստանի հարևաններից շատերի մոտ իրավիճակը սրվում է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի շուրջ «օղակը սեղմվում է:

Այդ կարծիքը նախօրեին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, կա կոնֆլիկտային որոշակի ներուժ: Դա իսկապես այդպես է, բայց ոչ մի «օղակ» չի սեղմվում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի փոխանցմամբ, հակամարտությունների սրացման միտումը, դժբախտաբար, նկատելի է ամբողջ աաշխարհում:

«Ցավալի է, որ կոնֆլիկտային ներուժի մի մասը կուտակվում է մեր սահմանների շուրջ, խոսքը մեզ համար մոտիկ երկրների մասին է, ես նախևառաջ նկատի ունեմ Բելառուսը, Հայաստասնը, Ադրբեջանը և Ղրղըզստանը»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը շահագրգռված է, որ հարևան երկրներում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստավի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here