Գիշերվա ընթացքում շփման գծում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն- լարված

0
64

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

«Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՊԲ-ն:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here