Պուտինը կոչ է անում Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար

0
15

https://www.azatutyun.am – Հեղինե Բունիաթյան

Ռուսաստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», – հայտարարել է Կրեմլը:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here