Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։
Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։
Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ Հարությունյանը հայտնել էր, որ այսօր հայտարարված ասուլիսը հետաձգվում է։