Հադրութը հայկական զորքերի վերահսկողության տակ է․WarGonzo-ն հանդիպել է ԱՀ նախագահի հետ

0
60

https://hy.armradio.am-Լիլիթ Մուրադյան – Ռուսական WarGonzo նախագծի լրագրողը Տելեգրամի ալիքում հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի լուսանկարն ու գրել, որ վերջինիս հանդիպել է Հադրութում:

«Նա հաստատել է, որ Հադրութը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո»,-ասված է հրապարակման մեջ:

Տեսանյութում լսվում է, թե ինչ խորհուրդներ է տալիս Արայիկ Հարությունյանը կամավորականներին։ Նա հարցնում է, թե ինչու զրահաբաճկոն ու սաղավարտ չեն կրում։ «Սովորություն չունեմ»,-ասում է զինվորականներից մեկը։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա Հադրութի կողմից ադրբեջանական ուժերի գրոհը հետ մղած զինծառայողների հետ է հանդիպել։

«Հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել: Ես ուղղակի խոնարհվում եմ ձեր բոլորիդ առաջ, ձեր ցավը տանեմ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here