Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու. ԱՀ նախագահ

0
30

https://hy.armradio.am – Նաիրա Մայիլյան

Այսօր առավոտյան շփման գծում ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերը չեն հրթիռակոծվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար է գնում։ Սակայն իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել, այսօրվա ասուլիսում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Աշխարհում խաղաղություն ամենաշատն ուզում են արցախցիները, բայց նաեւ չեն կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։

«Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,- ասել է ԱՀ նախագահը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here