Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատել

0
57

https://www.azatutyun.am – Գեւորգ Ստամբոլցյան

Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին։ Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը։

«Հակամարտությունը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխվել։ Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը։ Երկրորդ խնդիրը կողմերի վերադարձն է ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ», – հայտարարել է հույն դիվանագետը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here