Թալիշն ու Հադրութն ադրբեջանական վերահսկողության ներքո չեն, վստահեցնում է Հովհաննիսյանը

0
94

https://www.azatutyun.am

Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու հրադադարի պայմանավորվածությունները, կեղծիք են, ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակապես չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել», – հայտարարեց նա:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է մեղադրել հայկական կողմին «հրադադարը խախտելու համար»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Հադրութի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են. – «Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ: Մինչ ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են», – նկատեց Հովհաննիսյանը` հավելելով, որ Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, այս պահին էլ կարող են լինել:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ գրավել է Հադրութը:

«Ազատության» հարցին, թե Euronews-ն այսօր տեսանյութ է հրապարակել, որում, իրենց ներկայացմամբ, ցուցադրում են Ադրբեջանի կողմից գրավված Թալիշ գյուղը, արդյոք հաստատո՞ւմ է, որ գյուղն ադրբեջանական կողմից վերահսկողության ներքո է, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. – «Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներում Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here