Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, այսօր «երևի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում»

0
57

https://www.azatutyun.am

Օրվա ընթացքում հատկապես թեժ մարտեր են տեղի ունեցել հյուսիսային ուղղությամբ, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ այսօր «երևի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում»:

«Այդ ընթացքում Զինված ուժերի կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները», – հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացել միայն մեկ տեղամասում և անմիջապես դադարեցվել է, որովհետև խախտվել է և միջազգային երաշխիքները չեն պահպանվել:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here