Հինգ Հարիւրէն Մէկը …

0
55
Լեւոն  Շառոյեան
Ամէն օր սրտաճմլիկ կամ հպարտառիթ լուրեր կը հասնին Արցախի ճակատէն:
Նահատակներու անուննե՜ր, անուննե՜ր…
Ահա՛ անոնցմէ մէկը՝ Մխիթար Գալէեան: 20 տարեկան էր ու անցեալ օր իր արիւնով ներկեց հայրենի հողը: Ան զոհուեցաւ՝ երբ կը փորձէր օգնութեան փութալ հրթիռային տեղատարափի ենթարկուած իր զինակիցներուն…
Հերոսին տարաբախտ մայրը Դիմատետրի վրայ գրած է հետեւեալ տողերը.
-«Կարօտում եմ ծով աչքերդ…Ես եմ այն մայրը, որ քեզ լոյս աշխարհ բերեց, այն երջանիկ մայրը՝ որ քեզ ունէր ու էլի ունեմ։ Դու մեծացել ես մի ընտանիքում, որտեղ ազգային աւանդոյթները վեր են ամէն ինչից։ Դու սովորել ես յարգել մեծին, ծնողասէր, յարգանքով ու պատուով, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Մենք քեզ այդպիսին էինք դաստիարակել։ Ինչքա՜ն անկատար երազանքներ մնացին, նպատակնե՜ր։
Կարօտը խեղդում է, էլ դիմանալու չի, բալե՛ս, ոնց եմ կարօտել հեռախօսից լսուող ձայնդ…:։ Չի գալու էլ էն զանգը՝ ԶԻՆՈՒՈ՛Ր ԲԱԼԵՍ😢, որից ես ցնցւում էի ու ինչ իրավիճակում էլ լինէի՝ պէտք է պատասխանէի։ Որդի՛ս, կարօտել եմ քեզ շաաա՜տ…….»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here