Զինուորին

0
77
ՆԱՐԻՆԵ  ԱՎԱԳՅԱՆ
Աչքեր, որ հայրենիքի սիրով են լցված,
անվերծանելի մի գեղեցկությամբ
էկրանից այն կողմ հեկեկողներիս
հույս են ներշնչում և անսպառ հավատ․․․
Քարերի վրա, սահմանի գծին
երգ է արթնանում՝
նորօրյա հզոր աղոթքի նման։
Նա օրորում է մանկանը քնած,
դառնում զորություն ի փառ հավատի,
և թշնամասպան ականի տեսքով
գլուխը դնում քաջի ափի մեջ․․․
Այդ երգը՝ նրա,
որ հոգու կնիքն իր վրա կրող
վեհ արարում է,
մարտի է կանչում եղբորը, հորը
և ընկերներին․․․
Քարերի վրա, սահմանի գծին,
Թշնամու խոցված տանկերի կողքին
Թնդում է հողը ոտքերի զարկից,
Թնդում է կրկին հայոց քոչարին․․․
-Հե՜յ, ոսոխները կրկին քոչ արին․․․

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here