Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ, հայկական ուժերը դիրքային բարելավումներ ունեն, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը

0
49

https://www.azatutyun.am

Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրա որոշակի ջանքերին, այս ուղղությամբ հայկական ստորաբաժանումները դիրքային որոշակի բարելավում են ունեցել, հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին, չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Այս ուղղությամբ Մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել», – հայտարարեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես, Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ:

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ հրադադարի մասին «ադրբեջանական կողմի պատկերացումներն այլ են, դրանք հանգում են Արցախի հայությանը բնաջնջելու թույլտվության»։ Նա հավելեց, որ ՊԲ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here