Շուշին Թշնամիին Ճիրաններէն Փրկելու Նպատակով Շատեր Արդէն Արցախ Կը Շտապեն

0
74

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահին` 29 Հոկտեմբերին Շուշի քաղաքէն հնչեցուցած կոչէն ետք շատեր արդէն Արցախ կը շտապեն` մեծ ու փոքր ջոկատներով:
Այս մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գռած է Արցախի նախագահի մամլոյ խօսնակ Վահրամ Պօղոսեան:
«Արցախի Հանրապետութեան նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանգ է գտել: Անընդհատ զանգեր են ստացւում Հայաստանի տարբեր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում բնակուող մեր բազմաթիւ հայրենակիցներից: Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապէս մտահոգել է նրանց, այլեւ այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդէն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով: Մեզանից իւրաքանչիւրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողութիւններին հաղորդել բաղձալի բեկումը: Սպասում ենք…», գրած է Վահրամ Պօղոսեան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here