Տարածաշրջանը` Հրի Բոցերում

0
559

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Իրաւաբանականգիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, 
Հայաստանի Ազգային ժողովի անդամ` քսան տարուց աւելի, 
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, 
ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար, Հայ կանանց միութեան նախագահ 

Դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց, խորհրդարանների անդամներուն, իշխանութիւնների ներկայացուցիչներին

Արդէն երրորդ անգամ տապալւում են Մինսքի խմբի համանախագահող երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների ջանքերով յայտարարուած հրադադարն ու զինադադարը:

Չի յաջողւում կանգնեցնել Արցախին պարտադրուած դաժան պատերազմը, քանի որ գործուն ենք ՄԱԿի Ուխտերն  ու հռչակագրերը կոպտօրէն խախտող, ստանձնած միջազգային պարտաւորութիւնները չկատարող, իր իսկ կողմից ստորագրուած յանձնառութիւններն անտեսող պետութեան ղեկավարի հետ, ով, ապաւինելով այլ երկրների եւ օտար ուժերի, փորձում է էթնիկ զտումներ, այսինքն` ցեղասպանական գործողութիւններ կատարել հազարաւոր տարիներ իր Հայրենիքում ապրող Ղարաբաղի հայութեան նկատմամբ, իր տիքթաթորական նկրտումները տարածել ժողովրդավարութեան կղզեակ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան` Արցախի նկատմամբ:

Անպատժելիութիւնը եւ յանդգնութիւնը հասել է այն աստիճանի, որ թշնամին խախտում է Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը, սպառնում նրա ամբողջականութեանը․․․

Հարաւային Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձու ահաբեկիչների կողմից վերածուել է արեան ծովի․․․ Էրդողանը, որին Արեւմուքի կողմից, իր անդամակցած ՆԱՏՕ-ի կողմից, կարծէք ներւում է ամէն ինչ, մեծացնում է իր ծաւալապաշտական եւ հեռուն գնացող յաւակնութիւնները:

Մեր հերոսական Բանակը մէկ ամսից աւելի յամառ մարտերի գնով պաշտպանում է Հայոց Արցախաշխարհը, միաժամանակ` պաշտպանելով մարդկայինի եւ բարձր արժէքների սահմանները, ահաբեկիչներից զերծ քաղաքակրթութեան բնագծերը: Աւա՜ղ, զոհւում են մեր քաջարի երիտասարդներից, որոնք ունէին պայծառ երազանքներ, չիրականացուած նպատակներ․․․

Խորին խոնարհում եւ խնկարկում նահատակ հերոսների սուրբ յիշատակի առաջ, խորին խոնարհում նրանց ծնողների եւ ընտանիքների ծանր վշտի առաջ:

Ընթերցելով, դիտելով եւ լսելով սահմանի ողջ երկայնքով մեր հայրենապահ եւ հայրենապաշտ երիտասարդների սխրանքների, մեր անպարտ Բանակի մտածուած գործողութիւնների, Սփիւռքի կազմակերպած ակցիաների մասին, հոգիդ ուռչում է ան նկարագրելի յուզմունքից․․ Ցաւի ու հպարտութեան, ազգային արժանապատուութեան զգացումները միախառնւում են, սեղմում կոկորդդ, եւ ի լուր բոլորի ուզում ես գոռալ` կա՛նգ առ, աշխա՛րհ, բռնի՛ր չարի ուամբարիշտի ձեռքը, կանգնի՛ր ցեղասպանութիւն տեսած, բայց  չցեղասպանուած հայ պիպլիական ժողովրդի կողքին, որպէսզի կեանքի ու մահուան, բարու եւ չարի, լոյսի եւ խաւարի դաժան պայքարում յաղթեն կեանքն ու լինելիութիւնը, բարի լոյսն ու խաղաղութիւնը, մարդասիրութիւնն ու քաղաքակրթութիւնը:

Հարիւր միլիոն բնակչութիւն ունեցող երկու` այսպէս կոչուած, եղբայրական երկրներ, նաւթային տոլարներով կուտակելով սպառազինութեան ահռելի պաշարներ, դրանք օգտագործում են ոչ միայն ռազմադաշտում, այլ նաեւ աւերակների են վերածում քաղաքներն ու գիւղերը, վտանգում քաղաքացիական բնակչութեանն ու ենթակառուցուածքները: Հազարաւոր մարդիկ/ շուրջ 90 հազա/ լքել են իրենց տները: Վիճակն օրհասական է․․․

Ես աւելի քան քսան տարի եղել եմ խորհրդարանի անդամ, ընդգրկուել եմ միջազգային կառոյցների հետ աշխատող Հայաստանի Ազգային ժողովի պատուիրակութիւնների կազմում եւ լաւ գիտեմ խորհրդարանականների համախմբուած ուժն ու հնարաւորութիւնները` տարբեր միջազգային գործնթացների վրայ ազդելու առումով:

Ուստի, դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց, խորհրդարանականներին, իշխանութիւն ունեցող գործիչներին, միջազգային կառոյցների ղեկավարներին եւ խնդրում ու յորդորում` քոնքրէթ գործնական քայլեր ձեռնարկել Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար․ յապաղումի իւրաքանչիւր վայրկեան խլում է մարդկային կեանքեր:

Սոսկ ափսոսանք յայտնելը, պարտադրանք չբովանդակող կոչերը, յայտարարութիւնները, երկու կողմերի միջեւ հաւասարութեան նշան դնելու փորձերն անիմաստ են․դրանցով մարդկային կեանքեր չեն փրկւում:

Տարբեր երկրների /Ռուսատանի Դաշնութեան, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի/ խորհդարանականներ արդէն հանդէս են եկել նախաձեռնութիւններով` ուղղուած Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ բանաձեւէր, որոշումներ ընդունելուն, հիմնուելով տարբեր աղբիւրներից ստացած տեղեկութիւնների վրայ: Կան քաղաքներու նահանգներ, որոնց իշխանութիւնները ճանաչել են Արցախի անկախութիւնը: Աւստրալիայի Նոր Ուելս նահանգը երկու տարի առաջ ճանաչեց ԼեռնայինՂարաբաղի անկախութիւնը: Եւ այս գործընթացը պէտք է շարունակուի, քանզի միայն Արցախի ճանաչմամբ է հնարաւոր կասեցնել արիւնահեղութիւնը, կանխել թուրքական աւերիչ նկրտումները:

Փորձենք ամփոփ ներկայացնել, թէ ինչ է իրականում կատարւում եւ յուսանք, որորոշումներ ընդունող կառոյցները քայլեր ձեռնարկելիս` հաշուի կ’առնեն նաեւ այս փաստերը: Անհրաժեշտ է օգնել պետութիւնների գործադիր իշխանութիւններին` կիրառելու այնքան անհրաժեշտ պատժամիջոցներ, քանի որ․

  1. Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան Բանակը պայքարում է վարձու ահաբեկիչների դէմ, որը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի խնդիրն է, մինչդեռ այս փոքր երկիրն ու նրա խիզախ ժողովուրդը միայնակ է մարտնչում հազարաւոր ահաբեկիչների դէմ,
  2. թշնամին օգտագործում է միջազգային մարդասիրական իրաւունքի կողմից անթոյլատրելի զէնք եւ զինամթերք, կիրառում պատերազմ վարելու արգելուած միջոցներեւ մեթոդներ,
  3. խախտելով բոլոր միջազգային նորմերը` ադրբեջանցիները հայ գերիներին խոշտանգում են, անմարդկային կտտանքների ենթարկում, գնդակահարում, անգամ` գլխատում: Իսկ Արցախում ադրբեջանցի գերիներին վիրահատում են, նրանց ցուցաբերում բազմակողմանի մարդասիրական օգնութիւն,
  4. Տարածաշրջանում մարդասիրական աղէտէ, քանի որկան անթաղ մնացած դիակնէր` ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեան դիտորդների, որոնց արգելում են մասնակցելու դիակների հաւաքման, փոխանակման աշխատանքներին,
  5. իրենց իսկ վիրաւոր զինուորներին թողնում են անօգնական մարտի դաշտում,
  6. ռմբակոծում են քաղաքացիական խաղաղ բնակչութեանն ու բնակավայրերը: Արդէն Արցախի քաղաքացիական բնակչութեան շրջանում կան շուրջ 50 զոհուած եւ հարիւրաւոր վիրաւորներ,
  7. հրետակոծում են կենսապահովման կառոյցներ, քաղաքացիական ենթակառուցուածքներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրագծեր, դպրոցներ, մանկապատէզներ,
  8. հռթիռակոծւում եւ թիրախաւորում են մշակութային յուշարձաններ, եկեղեցիներ, հիւանդանոցներ, գերեզմանոցներ․․․,
  9. Արցախից 90․000 անձ` երեխայ, կին, տարէց քաղաքացիներ տարհանուել են, շատերը գտնւում են ապաստարաններում, ծանր պայմաններում, խախտւում են նրանց առողջութեան պահպանման, կրթութեան, աշխատանքի, ազատ տեղաշարժման եւ միւս իրաւունքները,
  10. դիւերսիոն խմբերը, ներթափանցելով գիւղական բնակավայրեր, սպանում են երեխաների, հաշմանդամների, կանանց,
  11. խոչընդոտում են օտարերկրեայ լրագրողների աշխատանքին, անօդաչու թռչող սարքերով ռմբակոծում նրանց գտնուելու վայրերը: Այս ընթացքում վիրաւորուել են տասնեակ հայ, ֆրանսիացի, ռուս լրագրողներ,
  12. ոտնձգութիւն են կատարում Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան դէմ, ռմբակոծում սահմանամերձ, ինչպէս նաեւ խորքերում գտնուող բնակավայրեր, որի հետեւանքով զոհւում են եւ վիրաւորւում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ,
  13. փաստենք, որ թշնամին յարձակողապաշտ պատերազմ է հրահրել եւ լայնածաւալ ռազմական գործողութիւններ է իրականացնում համավարակի պայմաններում,
  14. ըստ ադրբեջանական ղեկավարութեան` իրենք իբր արդէն գրաւել են Արցախի հիմնական մասը, սակայն ճշմարտութիւնն այն է, որ Արցախը հերոսաբար դիմակայում է թուրքական-ադրբեջանական-վարձու ահաբեկչական ուժերին,
  15. Ադրբեջանը ոտնահարում է ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները, վարձկանների հետ հիմնականում նրանց է ուղարկում առաջնագիծ: Այդ են վկայում այն ծանր կորուստները (զոհուածների 40 տոկոսից աւելին ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ են), որ կրում են ազգային փոքրամասնութիւնները,
  16. Ադրբեջանում խախտւում են մարդու իրաւունքներնու ազատութիւնները, բնակչութիւնը զրկուած է առարկայական տեղեկատուութիւն ստանալու հնարաւորութիւնից, ամբողջութեամբ կեղծւում են տեղեկութիւնները,
  17. Թուրքիայի նախագահը սպառնում է բոլորին եւ, խախտելով միջազգային բարեվարքութեան կանոններն ու դիւանագիտական էթիկայի բոլոր նորմերը, վիրաւորում է Ֆրանսիայի նախագահին, յոխորտում ԱՄՆ-ի եւ այլ պետութիւնների հասցէին,
  18. Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը համաձայնւում են միջազգային խաղաղապահ զօրքի տեղակայման, ռազմական փորձագէտների ներկայութեան հարցում, իսկ ադրբեջանական կողմը չի համաձայնւում, ժխտում է բոլոր առաջարկները,
  19. այս ծանր իրավիճակում անգամ կան երկրներ եւ յատկապէս եւրոպական պետութիւններ, որոնք չեն հրաժարւում Ադրբեջանին զինուժյ եւ զէնք վաճառելուց, տնտեսական շահը բարձր են դասում իրենց իսկ հռչակած մարդու իրաւունքներից ու ազատութիւններից, անգամ` մարդու կեանքի իրաւունքի եւ իր հայրենիքում ժողովրդի ապրելու (գոյութեան) իրաւունքի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից:

Միաժամանակ, դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց մեր համայնքների հետ համագործակցութեամբ ազդել իրենց կառավարութիւնների վրայ եւ արգելել զէնքի վաճառքը ահաբեկչութեան օջախին:

  1. Ադրբեջանը Թուրքիայի աջակցութեամբ եւ յանցակցութեամբ կատարում է պատերազմական յանցագործութիւններ, որոնք պէտք է համարժէք միջազգային-իրաւական գնահատականներ ստանան` որակուելով որպէս խաղաղութեան եւ մարդկութեան անվտանգութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ, եւ ռազմական յանցագործները պէտք է կանգնեն Նոր Նիւրէնպէրկեան դատարանի առջեւ:

Այս ողբերգութիւնն ու միջազգային յանցագործութիւնները հնարաւոր է տեղի չունենային, եթէ ժամանակին․

  • Արեւմուտքն անտարբեր չմնար Հայոց ցեղասպանութեան նկատմամբ, ժամանակին բռնէր թուրք ոճրագործների ձեռքը, որոնք ամենաստոր, արիւնարբու, բարբարոսական ձեւերով, մարդկութեանը յայտնի եւ անյայտ միջոցներով զազրելի սպանութիւններ էի նկատարում` սրախողխող անում յղի կանանց, իսկ պտուղը սրի ծայրին` հրճւում, բռնաբարում էին կանանց, ապասպանում, հօր ծնկների վրայ մորթում էին որդիներին, մարդկանց գլխի վայր կախում ծառերից եւ մաշկազերծ անում, կացնով ու մուրճով անդամահատում, մարդկային ամէն մի երեւակայութիւնից դուրս ոճրագործութիւններ կատարում․․․

Արդարամտութիւն, ազատամտութիւն, բազմակարծութիւն, ժողովրդավարութիւն, հանդուրժողականութիւն` այս արժէքներն ու վեհ գաղափարները մեր ժողովրդի հաւատամքն են, սակայն ժամանակին հայերը շատ թանկ են վճարել  եւրոպական այս արժէքներին ու գաղափարներին դաւանելու համար, քանզի դրանք խորթ, անհասկանալի ու անընդունելի էին թուրքական բռնապետերի համար, ուստի եւ լռեցուեցին ամենաբիրտ ու սահմռկեցուցիչ եղանակով` ցեղասպանութեամբ:

Դեռեւս համիտեան կոտորածների ժամանակ թուրքերի էութիւնը եւ գործունէութիւնը դիպուկ է բնութագրել չորս անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձած Ուիլեամ Գլադսթոնը. ,թուրքերը ուր որ գնացին` արեան մի լայն հետք թողեցին իրենց հետեւից, եւ որքան տարածուեց նրանց տիրապետութիւնը, այնքան անհետացաւ քաղաքակրթութիւնը … :

Ցաւում եմ, որ դեռ կան պետութիւններ, որոնք գնահատական չեն տուել 20-րդ դարի այս հրէշաւոր եղեռնագործութեանը` հայ ժողովրդի ցեղասպանութեանն ու հայրենազրկմանը` կենոսիտին եւ փաթրիոսիտին։

  • Աշխարհն անհաղորդ մնաց Սումկայիթի, Պաքուի ջարդերին, երբ կատարուեցին էթնիք զտումներ, եւ 400 000 հայ բնաւէր դարձաւ, երբ ՆԱԹՕ-ի` «գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Պուտաբէշտում ադրբեջանցի ստահակը կացնի 16 հարուածով սպանեց քնած հայ սպային` 26-ամեայ Գուրգէն Մարգարեանին: Իսկ իրեն Եւրամիութեան անդամ յորջորջող Հունգարիան մարդասպանին յանձնեց Ադրբեջանին, որնէլ հերոսացրեց ոճրագործին: Միայն վերջերս եւրոպական դատարանն ընդունեց արդարացի որոշում, որը պէտք է իրականացուի Ադրբեջանի կողմից (թէեւ դժուար է հաւատալ, որ այդ պետութիւնն ունակ է կատարելու միջազգային դատական ատեանի որոշումները):
  • Մշակութային եղեռն իրականացուեց Ջուղայում, եւ ադրբեջանական զօրքի կողմից հայ ժողորդի դարաւոր յուշարձաններն ու տապանաքարերը ոչնչացուեցին, տաս հազար կոթողից բաղկացած բացառիկ խաչքարադաշտը գետնին հաւասարեցուեց: Ի հեճուկս ԻՒՈՒՆԵՍՔՕ-ի բազում խնդրանք-պահանջների` վայրագները կանգ չառան եւ թոյլ չտուեցին, որ որեւէ դիտորդկամ փորձագէտ մուտք գործի սպանդի ենթարկուած եւ ռազմական հրաձգարանի վերածուած նախկին խաչքարերի անտառ:
  • 2016 թուականի ապրիլին եւ 2020 թուականի յուլիսին թշնամին սանձազերծեց ռազմական յարձակողապաշտութիւն ոչ միայնՂարաբաղի, այլեւ Հայաստանի դէմ եւ ստացաւ արժանի հակահարուած: Զինադադարից յետոյ կրկին ու կրկին չկատարեց Ժընեւի եւ Սանկտ-Պեթերկպուրկի պայմանաւորուածութիւններն ու դարձեալ մնաց անպատիժ:
  • Միջազգային իրաւունքի կոպիտ խախտումներով մօտ 30 տարի փակ է հայ-թուրքական սահմանը, եւ որեւէ միջազգային կառոյց, որեւէ երկիր չի անդրադառնում այս խնդրին:
  • Փորձագէտների հաշուարկներով Թուրքիայում 2-3 միլիոն իսլամացած հայ է ապրում, ինչպէս նաեւ ապրում են այլազգիներ, որոնք վախենում են իրենց ազգային ինքնութիւնը բարձրաձայնել, ինչը մարդու իրաւունքների եւ ազատութիւնների կոպիտ ոտնահարում է:
  • Թուրքիան անարգելգրաւել է Կիպրոսի մի մասը, Միջ երկրական ծովում խախտում է բոլոր միջազգային նորմերը եւ անպատիժ շարունակում իր ‹‹առաքելութիւնը››` չնայած Յունաստանը (որը Եւրամիութեան անդամ է) տեւական ժամանակ բողոքում է, բարձրաձայնում Էրդողանի անօրինականութիւնների մասին, սակայն Եւրոպան որեւէ պատժամիջոց դեռեւս չի կիրառել Թուրքիայի նկատմամբ: Նա իր քայքայիչ գործունէութիւնն է շարունակում Սիրիայում, Լիպիայում` իր փանթուրքիստական նկրտումներին յագուրդ տալու համար:

Յարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ընթերցող,

այսօր Արցախի ժողովուրդն ունի ազգերի ինքնորոշման միջազգային հիմնարար իրաւունքը իրացնելու խնդիր: Աշխարհը վաղուց դատապարտել եւ չեղարկել էստալինեան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի բռնակցման որոշումը, չգիտես ինչու, դեռեւս ադրբեջանցիների համար ուժ ունի, եւ այդ է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է իր յոխորտանքները: Սակայն, Արցախը երբեք չիկարող լինել Ադրբեջանի կազմում: Հազարամեակների պատմութիւն, մշակոյթ ունեցող Արցախաշխարհում ապրող բնիկ ժողովրդին փորձում են նուաճել քոչուոր ցեղերից ձեւաւորուած եւ ընդամէնը հարիւր տարուայ պատմութիւն ունեցող երկրները:

Եթէ Պերլինի պատի անկումն ազդարարեց Եւրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա ինչու՞ դրանից տասնամեակներ անց հայկական հանրապետութիւնները շրջափակուած են հարեւան երկու պետութիւնների կողմից, որոնք սահմանափակում են մարդկանց ազատ տեղաշարժուելու իրաւունքը:

եթէ Ադրբեջանը կարող է հպարտանալ իր միջազգային պարտաւորութիւնները խախտելով, ռազմական յանցագործութիւններ կատարելով, հայկական մշակութային արժէքները ոչնչացնելով, նաւթի ու գազի պաշարներով, տխրահռչակ ‹‹խաւիարային›› դիւանագիտութեամբ, Եւրոպայում կոռուպցիայ ու կեղծիք տարածելով` դրանով իսկ անջնջելի սեւ բծեր թողնելով եւրոպական արժէքների վրայ, ապայ մեր հպարտութեան առարկան հայ մարդն է` իր հզօր ներուժով, մեր անգնահատելի դրամագլուխը հայ ժողովրդի զաւակներն են, որոնք ցեղասպանութեան հետեւանքով աշխարհասփիւռ են դարձել, հասել օւկիանոսից` օւկիանոս, մայրցամաքից` մայրցամաք, ձեւաւորել Հայկական Սփիւռք եւ իրենց առաջադէմ մտքով ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով կենսահաստատ արժէքներ են արարում, գիտութեան, մշակոյթի սքանչացնող լոյս եւ ոգեղէն ուժ տարածում, ծառայում քաղաքակրթութեան զարգացմանն ու առաջընթացին: Դուք ականատես էք, թէ Հայկական սփիւռքի բոլոր հատուածներն ինչպէս են ալեկոծւում, ամէն օր իրենց բնակութեան վայրի իշխանութիւններից, լրատուութեան միջոցներից ճշմարտութեան բարձրաձայնում են պահանջում, արիւնահեղութեան դադարեցում են տենչում, արդարութիւն են փափաքում` իրենց խաղաղ ցոյցերով, եռագոյնով, քայլ երթերով ու աւտո շարասիւններով, նստացոյցերով, ելոյթներով ու կոչերով, երգերով, սահմռկեցուցիչ, ‹‹աղաղակող›› լռութեամբ ու գրառումներով․․․

Ուզում եմ հաւատալ, որ հայ ժողովրդի արդարացի պահանջներին պիտի միանան օտար ազգի արուեստագէտներ ու գրողներ, քաղաքագէտներ ու խորհրդարանականներ, գիտնականներ ու մանկավարժներ, վերլուծաբաններ ու լրագրողներ, երիտասարդներ միանան ու դատապարտեն Արցախի դէմ արիւնահեղ պատերազմը, ձայն բարձրացնեն միջազգային ահաբեկչութիւնը հովանաւորող, իրենց նենգ ու դաւադիր նպատակների համար վարձկաններ օգտագործող թուրքական երկու ահաբեկիչ պետութիւնների դէմ:

Այս օրերին իրենց ճշմարիտ խօսքով, մարդկային եւ մասնագիտական բարձրորակներով պայքարի են ելել ռուս, ֆրանսիացի, ամերիկացի խորհրդարականներ, վերլուծաբաններ, հեռուստամեկնաբաններ, լրագրողներ, քաղաքագէտներ, ում շնորհակալ ենք եւ երախտապարտ: Արդարամիտ մարդիկ չեն կարողան տարբեր մնալ, լռել եւ իրենց լռութեամբ խրախուսել ահաբեկչութիւնը:

Սիրելի՛բարեկամ, որոշում կայացնող գործիչ, հասարակութեան, խորհրդարաներու անաչառ անդամներ,

սփիւռքահայերը ձեր պետութիւններում ապրող բարեխիղճ եւ օրինապաշտ քաղաքացիներն են, ձեր ընկերները, բարեկամները, ձեր ընտրողները, ովքեր հաւատում ու վստահում են ձեզ եւ մեծ ակնկալիք ունեն, որ դուք ձեր երկրների խորհրդարաններում, այն միջազգային կազմակերպութիւններում, որտեղ անդամ էք, ամենատարբեր ատեաններում կը նախաձեռնէք եւ կ’ընդունէք արդարացի որոշումներ` հիմք ընդունելով հետեւեալ անբեկանելի ճշմարտութիւնները․

1․ Տարածաշրջանում հրէ ճարակը կանգնեցնելու եւ վիճակը կայունացնելու միակ ուղին, փրկութեան ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութեան` Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է` յենուելով ազգերի ինքնորոշման հիմնարար իրաւունքի վրայ, որին համահունչ արդէն երեսուն տարի սահմանուած կարգով` հանրաքուէով անկախացած Արցախը կառուցում է ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն:

2․ Բոլոր ձեւերով նպաստել հրադադարի ու զինադադարի հաստատմանը եւ արիւնահեղութեան դադարեցմանը` վերադառնալով բանակցային գործընթացին:

3․Պատժամիջոցներ  կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ․

  • բոլոր միջազգային կազմակերպութիւններում սառեցնել նրանց անդամակցութիւնը,
  • չեղեալ յայտարարել ռազմական-թեքնիքական մատակարարմանը վերաբերող բոլոր պայմանագրերը,
  • թերեւս ժամանակաւորապէս դադարեցնել տնտեսական, առեւտրային բոլոր կապերն ու յարաբերութիւնները,
  • հետ կանչել այդտեղ հաւատարմագրուած դեսպաններին, դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներին:

Հաւատացած եմ, որ միայն համատեղ ուժերով, համալիր միջոցների ձեռնարկման արդիւնքում հնարաւոր կը լինի սանձել թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի` տարածաշրջանին տիրելու եւ նոր օսմանականութեան խելաց նոր գաղափարներն իրականացնելու ձգտումները:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here