Թուրքիայում ՌԴ դեսպանի համոզմամբ` պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից

0
36

https://www.azatutyun.am – Հեղինե Բունիաթյան

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են է՛լ ավելի սրել ղարաբաղյան հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:

«Մենք պետք է հաշվի առնենք գլխավորը. ընթանում են մարտեր, մարդիկ մահանում են, և եթե ինչ-որ մեկը հիմա կարող է ազդել իրադարձությունների զարգացման վրա, կատարել նույնիսկ չնչին ներդրում հրադադարի ռեժիմի հաստատման գործում, դա պետք է օգտագործել»,- ասել է Ռուսաստանի դեսպանը` հավելելով, որ այժմ բոլորը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են յուղ ավելացնել այս կրակի վրա։

Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան ու Անկարան «ամենասերտ շփումների մեջ են» Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, միաժամանակ խոսել հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին: Դեսպանը հիշեցրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը, ով ասել էր. – «Այս օրերին թեժ հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է պարունակում և խորապես մտահոգում Ռուսաստանին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here