ՈՒԵՖԱ-ն կքննի ադրբեջանական ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի մարդատյաց արարքը

0
60

https://www.azatutyun.am – Արմեն Քոլոյան

ՈՒԵՖԱ-ն էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչ է նշանակել:

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 31 (4) հոդվածի համաձայն, էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչը պետք է հետաքննությամբ պարզի «Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբի ներկայացուցչի կողմից սոցիալական ցանցում հայատյաց և մարդատյաց բնույթի գրառում տեղադրելու սկանդալային պատմության հանգամանքները:

Ակումբի մամլո պատասխանատու Նուրլան Իբրահիմովը սոցցանցում վերջերս գրել է, թե «պետք է սպանել անխտիր բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ դիմել է ՈՒԵՖԱ-ին և պահանջել է ադրբեջանական թիմը դուրս հանել եվրոպական մրցումներից:

«Ղարաբաղ» ադրբեջանական ակումբն արդեն խոստացել է, որ Իբրահիմովին կպատժի, հայտարարելով նաև, թե «Իբրահիմովն այդ գրառումը սոցցանցում տեղադրել է հոգեբանական ծանր ապրումների հետևանքով»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here