Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել հայկական կողմի համար

0
75

https://www.azatutyun.am

Հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում (Գեղարքունիքի մարզ) 3 անգամ ԱԹՍ է խոցվել, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա նա հայտնեց, որ կիրառվում են օդուժ ու հրետանի ոչ մասշտաբային, որտեղ հարձակումներ են իրականացվում, կրակի խտությունը բարձրանում է:

«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել: Հիմա մեր թե ներուժը, թե ինքնակազմակերպվածությունը, թե կառավարումը, թե շատ այլ գործոններ շատ ավելի լավ վիճակում են», – հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքացիների համար շարունակում է փակ մնալ Բերձորի ճանապարհահատվածը, նա պատասխանեց, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին, որ ժամանակավոր փակ է, հիմա էլ դեռ փակ է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here