Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք, հայտնում է ԱԱԾ-ն

0
44

https://www.azatutyun.am

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում պետական դավաճանության ևս մեկ դեպք բացահայտելու մասին:

Համաձայն հաղորդագրության, ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ Հայաստանի քաղաքացի Մ.Ս.-ն, 2015 թվականի ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումար:

«Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը», – ասված է հաղորդագրություն:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (պետական դավաճանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Մ.Ս.-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here