«Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»․ Փաշինյան

0
27

https://www.azatutyun.am-«Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ և հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի», – ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքված քաղաքացիներին։

Նշենք, որ քաղաքացիների որոշ խմբեր ներխուժել են Կառավարության և Ազգային ժողովի շենքեր և անկարգություններ արել։

«Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել և գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։ Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք», – գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here