Տարածաշրջանի Վերաձևման Շեմին

0
72

 Էմիլ  Օրտուխանեան

  1. Թուրքիան խոսում և գործում է պանթյուրքիզմի և պանթուրանիզմի հեռանկարով` ձգտելով վերականգնել նախկին կայսերական ազդեցության գոտիները։
  2. Ռուսաստանը խոսում և գործում է ռուսական աշխարհի հեռանկարով` ձգտելով վերականգնել նախկին կայսերական ազդեցության գոտիները։
  3. Արևմուտքը մասամբ ընդդիմանում է նրանց` առաջին աշխարհի երկրների շարք վերադառնալու և տարածաշրջանի գեոստրատեգիական ճարտարապետությունը փոփոխելու փորձերին։ ԱՄՆ այս նպատակով այցելում է տարածաշրջան` իր դիրքորոշումը ևս մեկ անգամ հայտնելու նպատակով։
  4. Ֆրանսիան նույնպես փորձում է ինչ-որ բան անել, որ կայացվող որոշումների վրա ազդեցության լծակ ստեղծի։
  5. Ռուսաստանի և Թուրքիայի շահերը և նկրտումները բախվում և հավասարակշռվում են այս տարածաշրջանում։ Հետևապես` նրանց նպատակների իրացման համար միջոց են դառնալու տարածաշրջանի երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Պոմպեոյի այցը Վրաստան պատահականություն չէր։
  6. Ադրբեջանում նույնպես կան կասկածներ և դժգոհություններ “պատրանքային հաղթանակի” մասին։ Իսկ Թուրքիան զորքեր է տեղափոխում Ադրբեջան։
  7. Իրանը նույնպես պատրաստվում է ինչ-որ բանի։ Հավանաբար` տարածաշրջանում լարմանը դիմագրավելուն, եթե այն կսպառնա նաև իր ազգային շահերին։
  8. Իսկ մեզ տարածաշրջանի վերաձևման այս գործում կենտրոնացրել են ներքաղաքական գործընթացների վրա, որ հնարավորինս պառակտվենք և թուլանանք, չնկատենք այն, ինչ կատարվում է։ Ներքին խժդժությունները կարող են թուլացնել հասարակության միասնականությունը, բանակի ոգին և մարտունակությունը։ Միակ պետական ինստիտուտի, որը համարել ենք կայացած կառույց և մեր պետության անվտանգության երաշխավոր։ Իսկ դա թույլ կտա պատեհ առիթի դեպքում կրկին ներխուժել մեզ “փրկելու” նպատակով։ Արդյունքում` գործում է “բաժանիր, որ տիրես” սկզբունքը և “կառավարելի քաոսը”։

Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված այս ընթացքում` փոխանակ վերազինենք և վերակազմակերպենք մեր ԲԱՆԱԿԸ և պատրաստ լինենք իրավիճակի ցանկացած հնարավոր փոփոխության…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here