Պանդեմիա

0
249

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հերթական օրը

պոկվում է

օրացույցից

և ընկնում

գետնին՝

ինչ-որ մի տեղ՝

շորից պոկված

կոճակի նման,

դառնում է

անցյալ…

Հագնում եմ

հաջորդ

շաբաթն ու

դուրս գալիս

անտակ

տակառի նման

դատարկ

մի փողոց…

Պոկված

օրերից

մոռացումի

բույր է

տարածվում…

Գուցե

վերադառնամ

անցյա՞լ,

որտեղ

փողոցը

մինչև

պռունկը

լցված

գինեգավի էր

նման…

Խմում եմ…

Ես գինովցած եմ,

իսկ փողոցն

այդպես էլ

չի ավարտվում…

Նորեկ

շաբաթը

նմանվում է

հարսանեկան

ճերմակ

զգեստի,

որ ոչ ոք

այդպես էլ

չի հագնի…

Կյանքը

կոտրված

ճյուղի պես

ճոճվում է

օդում…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here