Վեհափառը Այցելեց Հացադուլ Կատարողներուն Եւ Յորդորեց Դադրեցնել Զայն

0
417

ԵՐԵՒԱՆ.- 1 Դեկտեմբերին, Հայաստանի կառավարութեան շէնքին դիմաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հացադուլ յայտարարած ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկեանին ու Գարիկ Աւետիսեանին այցելեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը։ Վեհափառը յորդորեց անոնց՝ դադրեցնել հացադուլը:

Տեղեկութիւնը հաստատեց Գեղամ Մանուկեան՝ ըսելով. «Սիրելի՛ զինակիցնէր, ընկերներ, հարազատներ, մեր միասնական հացադուլի 9-րդ օրը կառավարութեան շէնքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա բաւականին երկար զրուցեց հետներս, յորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան: Եղել էին բազում նման յորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողութիւնները: Վեհափառ հայրապետին դժուար էր մերժելը: Այսօրուանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը: Նոր օր, նոր պայքար: Նիկոլը պէտք է անյապաղ հեռանայ: Մանրամասներն` առաւել մանրամասն կը ներկայացնեմ այսօր երեկոյեան: Շնորհակալ եմ աջակցութեան, զօրկացութեան եւ սրտացաւութեան համար»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here