16 քաղաքական ուժերը դեկտեմբերի 5-ին հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում

0
271

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 16 խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններն  Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք… Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես…Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության…»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տոնոյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here