Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի

0
86

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է:

«Միջոցառման շրջանակում շահառու են հանդիսանում այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել կամ ում ամուսինն է մասնակցել պատերազմին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ովքեր արդեն վճարել են ուսման վարձը, նրանց այդ գումարը կվերադարձվի:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here