ՊՆ-ն հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում

0
71

https://www.azatutyun.am

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում Արցախի պաշտպանության բանակից: Այս մասին ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նաև նշում է, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here