ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԱՌ ՀԱՂԹԱՆԱԿ

0
212
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Երկինքը թխպած ու խոնավ
Կախվել է աշխարհի վրա
Որպես անխուսափելի սպառնալիք։
Գորշ ամպերը,
Սեվ երիվարներ հեծած ուրվականներ
խոյանում են ծավալի մեջ,
Մթարով պարուրում,
Որպես դժխեմ մտածումներ տարածող
Համատարած սարսափ։
Ակնկալվող մրրիկի
Ու տեղատարափի ցանցառ կաթիլները
Թափվում են
Անսփոփ արցունքների նման։
Մարդկային հասարակության
Հուսահատ բոթաբերները
Սաղարթաթափ մերկ ծառերի նման
Սրթսրթում են
Համատարած թացության մեջ։
Ստվերների հետ
Մորմոքները շատանում են
Մթության խորքերում։
Շղթայազերծ հողմերը վայում են,
Դուռ ու պատուհան ծեծում
Չարագուշակ վայնասունով։
Ծխնելույզների մեջ չար ոգիները
Իրենց թունավոր շնչառությունն են տարածում․
Բուխարիկի դեղնակարմիր բոցերը
Գալարվում են, ճարճատում,
Եղերական պատումներով․․․
Մրրկաշունչ քամիները
Կատաղի վիշապներ դարձած
Արշավում են դատարկ դաշտերում․․․
Հայրենիքս է հոշոտվում
Դավաճանական ամենաստոր նենգությամբ։
Նրա պաշտպան փշավառ վարդերը,
Որպես զինված երիտություն ու կյանք
Զոհասեղանին են մատնվում
Թշնամական անխղճությամբ,
Որպես նոխազ,
Դավակցությամբ երիցս անիծյալ,
Յոթնիցս նզովյալ
Նու փյուր թերության,
Որ թյուրաբար չարարվել է որպես չարիք,
Սատանայական ծին ու մանրե,
Փոխանակ մնալու
Կտտոր, ցան, կու և կղկղանք։
Ճեղքվիր, Մհերի Դուռ,
Որ Վահագնը եվ Արտավազդը խոյանան
Փրկելու մնացորդը,
Եվ ավելացնելու նվաճումներով։
Աստվածային օրհնությամբ
Ազգս եվ հայրենիքս
Արժանանում են պանծալի հաղթանակի,
Բյուրավոր նահատակների
Եվ զոհաբերված մարտիկների
Կագով, կռվով, մարտով ու պատերազմով։
Բազմացի՛ր փրկված իմ ազգ,
Ծաղկի՛ր հաղթած իմ հայրենիք։
Գլենդել, Կալիֆորնիա, 20201221

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here