Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը

0
327
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատ»-ում։
Ակումբի ամբողջ անձնակազմը ցավակցում է Անդրիասյանի հարազատներին, ընկերներին և իր զորակցությունը հայտնում Անդրիասյանների ընտանիքին։

https://armenpress.am/arm/news/1038636.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here