Փաշինյանը հայտարարում է` պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն

0
257

https://www.azatutyun.am

«Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավեր անում, մի պարզ պատճառով, որ կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերվի», – Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին բանավեճը նրա մեջ է, թե ով պետք է որոշի իշխանության ճակատագիրը. «Իմ և ՀՀ Սահմանադրության նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին հայտարարելով ֆեյսբուքյան իր էջում՝ Փաշինյանը գրել էր՝ «պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը, պատրաստ է նաև ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը»։

Արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե պարտված ղեկավարը չի կարող ընտրություններ կատարել, Փաշինյանը ասել է. «Երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց մյուս կողմից նույնքան պարտավորված ու կարևոր եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը ի հայտ գա, ի վերջո կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում` բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը` ասելով, որ սա պետք է հավաքենք, մեզ հետ տանենք: Այդպիսի մարդիկ կան, ովքեր կապ ունեն նաև ընդդիմության հետ, ի վերջո պետք է հասկանա՞նք այս ամեն ինչը, թե՞ չհասկանանք: Նախընտրական քարոզարշավը նաև հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքնրը բարձրաձայնվեն, ապացույցները ներկայացեն, և մարդիկ էլ ի վերջո կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը»:

Ընդդիմադիրները վստահ են, որ նախորդ` 2018-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Փաշինյանն ու իր ղեկավարած դիմը կեղծիքների չեն գնացել, քանի որ հեղափոխությունից հետո կար էյֆորիա, և իշխանությունները ընտրվելու համար կեղծելու կարիք չունեին, իսկ հիմա կգնան այդ քայլին, քանի որ չեն կարող ազատ, արդար ընտրությունների պայմաններում վերընտրվել: Այս մասին վարչապետն ասել է, որ օրինակ` այդ էյֆորիայի պայմաններում իրենց քաղաքական թիմը պարտվել է օրինակ` Կապանում, ապա և մի քանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես օրինակ` Աբովյանում: «Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեր կառավարման ժամանակ թեկուզ մի քվեաթերթիկի կեղծիք է եղել: Ես դեռևս սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր, բայց տեղի չունեցավ կորոնավիրուսի պայմաններում, գուցե կոպիտ, բայց շատ դիպում անդրադարձել եմ այդ թեմային, ասել եմ` մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնին չենք կպչի, որովհետև դա մեր քաղաքական ինքնությունն է», – հայտարարել է նա: Միաժամանակ Փաշինյանը կոնկրետ ժամկետներ արտահերթ ընտրությունների համար չի ասել` նշելով, թե իր պատկերացումները չի ցանկանում որպես նախապայման ներկայացնել. «Իմ համար կարևորագույն սցենարը հետևյալն է` պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը նաև շեշտում է, որ Փաշինյանը չի կարողանում ապահովել ՀՀ անվտանգությունը, Ադրբեջանին անհասկանալի քարտեզներով զիջվում են Հայաստանի տարածքները, մասնավորապես Սյունիքի մարզից, գործադիրի ղեկավարը պատասխանել է. «Այդպիսի տարածք չկա, այդպիսի բան չի եղել, ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել, մի կողմից ասում են` չկան սահմաններ, մյուս կողմից ասում են` ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններում, ո՞ր սահմանը նկատի ունեք, և ի վերջո ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են: Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար: Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010 թ.-ին ընդունված ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ասվում է, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ, և տրվում է կոնկրետ նկարագրություն սահմանի»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար, բացի այդ, նրա ներկայացմամբ` այդ ամեն ինչից առաջ իրենք բազմաթիվ խորհրդակցություններ են ունեցել, նաև ՏԻՄ մարմինների միջոցով խնդրել են զրուցել ու բացատրություններ տալ այն բնակիչներին, ում կարող է դա առնչվել. «Ասեն, որ մենք ունենք այսպիսի իրավիճակ, և եթե լինեն այնպիսի իրավիճակներ, երբ իրենց իրավունքները ոտնահարվեն, կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերը, Հայաստանի կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակիի չափով իրենց ունեցած նյութական կորուստների համար: Պարզ է, որ սա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում, բայց մենք պետք է կողմնորոշվենք չէ՞:

Սյունիքից ոչ մի մաս չի վերցվել», – հավելել է վարչապետը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here