Շարական, Որ Ըստ Հայոց

0
302
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Աստուծո, ազգի եվ հայրենիքի անվամբ։

 

Այրարատ, Մասիս ու Արաքս

Աշխարհագրական երեվույթներ

Ու հասկացույթներ չեն․

Այլ հայ ազգի նախապապերի ու պապերի

Նրանց, ձեր ու մեր,

Նրա, քո եվ իմ

Հոգիների հավերժական ապաստանն են։

 

Մեր ամբողջականության,

Համորենականության ու հարատեվության

Բնազդը եվ գաղափարը

Ճառագում, բխում են

Նույն աստվածային եռամեծարից,

Որպես մեկ միություն, մեկականություն։

 

Այրարատը հայրենիք է սրբազան,

Միջնաշխարհ և գլուխ երկրի հայոց,

Ուր մեր արյունն է բողբոջում ու ծաղկում

Ողողում Ժողովրդյան մեր մշտական կյանքը․

Հայոց աստվածները և ավանդույթները

Երկնում ու շարունակում են

Նվիրական արարողությամբ

Կյանքի ու մահի ու հայրենականության

Ստեղծագործությունը նվիրական։

 

Արարատյան Ավագ Մասիսը

Եվ Կրտսեր Սիսը

Հայոց ոգու հաղորդակցության սյուներն են

Առ աստված ու երկինք,

Եվ աղերսվում են

Տիեզերքի լուսազոծվածության հետ

Աստղազարդ, լուսնալի և արեվապատ։

 

Կամուրջընկեց Մայր Արաքսը

Հայոց սիրո ու դիեցման

Հավերժական հոսանքն է,

Սկիզբ առած Բյուրական գագաթներից

Ալեհեր ու բարեբեր։

 

Արագածը լրացնում է չորորդ թագը,

Որպես քառագագաթ տիրություն,

Խաչապաշտ հայոց չորորդ թեվը,

Հավասարակշռում է

Ապահովության ու վրեժի ուժերին,

Ծիրանավոր Արամազդից

Մինչեվ սիրավառ Վահագնը,

Մինչեվ Հայկ, Արտաշես, Արտավազդ ու Տիգրանը։

Միչեվ մեր հայրերը ու մենք,

Ի սպաս կառուցող, տառապող,

Հուսացող եվ լույսը պաշտող հայ ժողովրդի։

 

Կյանքը հորձանուտ է

Ովկիանոսի նման ափատարած,

Իրական ու ծփանուտ ալիքները

Չեն դիմանում որեվէ ավանդության

Կամ համակերպության,

Լափունց են տալիս զորությամբ

Ու կործանում են

Ամրակուռ թումբերը, պատվարները

Եվ բռնությունները դժխեմ։

 

Ծաղիկների ժանյակավոր թերերը

Եվ թերերը թրթռացող

Ծածանվում են կյանքի կոփված դեմքին,

Որի վրա որեվէ ճառագայթ վերներական

Վեհություն է լուսավորում

Անհունության խորհրդով ընդարձակված։

 

Մենք կտանենք մեր փրկության

Ու դիմացկանության կռիվը ճակատագրական

Ընդդեմ նենգանպատակ ու թերի թշնամիների,

Կիրագործենք լեգենդը հավիտենական

Այրարատի, Մասսյաց գագաթների,

Մայր Արաքսի ու քառագագաթ Արագածի։

 

Աստուծո ընտրյալները

Ունեն բախտավորության, տառապանքի

Ու փառքի

Իրենց ծիածանը,

Որ կամարված է մեր գլխավերեվում,

Հայրենիքում,

Ուր հարատեվում է

Մեր փնտրած խորհուրդը ու նպատակը

Օրհնված, իրական եվ վայելուչ։

 

Ով ազգ, ով հայրենիք, ով Հայաստան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here