Պուտինն ու Մակրոնը քննարկել են վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը

0
258

https://www.azatutyun.am – Գեւորգ Ստամբոլցյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ` ռուս-հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը կայացել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here