Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

0
181

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկվայում է աշխատանքային այցով։ Հույվարի 11-ին արդեն իսկ կայացել է նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրնբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն։

«Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցություններով մենք ունենք ինչ-որ արդյունք: Եվ այն ոչ պակաս կարևոր է: Մեր համաձայնությունների իրագործումը կարող է փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բերել ներդումային ներուժ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here