Անիմաստ է Պարտվածի Բարդույթով Համակել Հայ Ժողովրդին

0
235
ՆԱՅՐԻ  ՀՈՔՀԻՔԵԱՆ
1994թ․ մայիսի 12-ին հայկական կողմը լիարժեք հաղթանակ էր տարել Ադրբեջանի նկատմամբ, երբ ստորագրվեց անժամկետ զինադադարը։ Չնայած դրան՝ Ադրբեջանը հետագա տարիներին չընդունեց իր պարտությունը և Հայաստանի ռազմական հաջողությունները կապեց ռուսների հետ, իբրև թե Արցախը ազատագրել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Այդպես 26 տարի կերակրվեց ադրբեջանական հանրությունը՝ նույնիսկ չհասկանալով, որ եթե ռուսները մեզ չկանգնեցնեին, ապա մինչև Կուր գետը կլիներ հայկական զորքի հսկողության տակ։
2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհը տեսավ և աղաղակեց, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիային բացահայտ օգնում էին թուրքական բանակը և արաբ ահաբեկիչները, և ադրբեջանցիների ռազմական հաջողությունները կապված էին բացառապես այդ անհավասար գործոնի կիրառման, նաև մի շարք անհասկանալի իրողությունների հետ, որոնց մասին ապագայում կլինեն բացահայտումներ։
Հետևաբար, անիմաստ է պարտվածի բարդույթով համակել հայ ժողովրդին։ Ունեցել ենք ձախողում պատերազմի դաշտում, քանի որ մենք միայնակ դուրս էինք եկել թշնամիների մի քանի բանակների դեմ։ Չնայած դրան՝ կարողացանք դիմակայել և տալ արժանի հակահարված, ոչնչացնել թշնամու զինտեխնիկայի ավելի քան 70%-ը, ոչնչացնել թշնամու գրեթե 12․000 զինվորի։
Մենք ունեցանք 5000-ի մոտ հարազատների կորուստ, հայրենիքի մի մեծ հատվածը կրկին գրավեց թշնամին, բայց Արցախի սիրտը դեռ մեր ձեռքում է, բաբախում է և անցնում է կյանքի նոր որակի։ Թշնամին մեզ չի հաղթել, թուրքի օգնությամբ հաջողության է հասել պատերազմի լոկ երկրորդ փուլում։
Սա կարևոր է հիշել և հաղթողի հոգեբանությամբ մտածել երրորդ փուլի մասին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here