Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

0
448

https://www.azatutyun.am-Armenia- Armenian and russian state flags

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, կողմերը մտքեր են փոխանակել համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկել Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Քննարկվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here