<<Այսօր նշում ենք>>

0
130

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ -Գրականագետ

Ծնվել է 1945թ. հունվարի 20-ին, ՀՀ Ձորափ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզի Աղցի գյուղ): 1969թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-72թթ եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-84թթ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղարը: 1985թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 1992-94թթ հայ գրականություն է դասավանդել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում:

1995թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիժան: 2001թ-ից ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչն է (2003թ-ից` պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Հարություն Սուրխաթյան» (1988թ.), «Երվանդ Օտյան: Կյանքը և գործը» (1996թ.), «Գրական հանգրվաններ» (3 գիրք, 2004թ., 2007թ., 2010թ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» (3-րդ բարեփոխված և լրացված հրատարակություն, 2001-03թթ, 2005թ.), «Մայրենի – ուղեցույց Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար» (2007թ.) աշխատությունները: 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակել է հայ դասական և նորագույն գրականության, աշուղական բանաստեղծության, նրանց տարաբնույթ խնդիրների մասին շուրջ 80 գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ, մենագրություններ: Կազմել է Իրանի հայկական դպրոցների 7-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագիրքը, խմբագրել է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունները» բառարանի Ա հատորը, «Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարանը» և այլ գիտական ու գեղարվեստական գրքեր: ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն է:

Անդամակցում է «Պատմա-բանասիրական» հանդեսի խմբագրական խորհրդին, «Վեմ» հանդեսի խմբագրական խորհրդին և Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմավաստակ ընտանիքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: 2014թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here