Զուրաբիշվիլիի կարծիքով` ԵՄ-ն ավելի ակտիվորեն պետք է ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը

0
438

https://www.azatutyun.am  – Գեւորգ Ստամբոլցյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Եվրամիությանն ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Վրաստանի նախագահն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«ԵՄ ներկայացուցիչն իր հերթին մեկ անգամ ևս նշել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դաշինքի կողմից ցուցաբերվող աջակցության մասին», – հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here