Հայերը դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ «Գորշ գայլեր» փողոցն անվանափոխելու պահանջով

0
467

Կիպրոսի Հայ Դատի Յանձնախմբից հայտնում են, որ դիմել են Լառնակայի քաղաքապետին՝ քաղաքի փողոցներից մեկի անունը փոխելու պահանջով։

Փողոցի անունը BOZ KURT է՝ թուքերեն Գորշ գայլեր։

Ըստ Հանձնախմբի տարածած հաղորդագրության՝ Լառնակայի փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել է անվանափոխության համար հիմք հանդիսացող պատճառները։

«Նա խոստացավ, որ հարցը կքննարկի քաղաքապետարանի ավագանին»,- հայտնում են Հայ Դատի Հանձնախմբից։

Բոզկուրտը կամ Գորշ գայլերը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։

Հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։ Ակտիվորեն մասնակցել է 1970-ական թվականների քաղաքական բռնություններին։

Կազմակերպության գրոհայինները մեղադրվում են մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ:

2000-ական թվականների սկզբից համարվում է Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմություն։ Թյուրքեշի մահվանից հետո կազմակերպությունը գլխավորում է նրա հետնորդ Դևլեթ Բահչելին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here