ԽՈՍՔ ՀԵՂԻՆԱԿԻ

0
160
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Սիրելի ընթերցող. Գիրքը, որ սկսեցի գրել, խանդի ու արժանապատվության զգացողությունից էր: Անընդհատ մտածում էի. ինչո՞ւ հույները, հռոմեացիները, եգիպտացիները պիտի ունենան իրենց հավաքական առասպելը, իսկ մենք ոչ: Մենք էլ նրանցից ոչ պակաս առասպելներ ու ավանդություններ ունենք ու հարկ է, որ այդ ամեն ինչը ի մի բերվի, հավաքվի ու միասնական ներկայացվի, որ ունեինք այդ ամեն ինչն առանձին-առանձին գրված ու պահպանված: Մեր հնագույն բանահյուսության շատ նմուշներ ուղղակի գոհարներ են, որոնք գրանցել են Խորենացին, Սրվանձտյանը, Աբեղյանը և այլք… անհրաժեշտություն կար, որ գրված, հավաքագրված երկերը մեկտեղվեին, միացվեին ու լինեին մեկ գրքում: 1997 թվականից մինչեւ 2000 թվականը, երբ քրքրում էի արխիվային նյութերը, գտնում էի մի միտք, նախադասություն, ու իմ մեջ ինչ-որ բան սկսում էր ծնվել:
Փորձեցի դրանք համեմել նոր ոճով ու ներկայացնել: Գրքում
ներկայացված ամեն մի դրվագ ունի իր բացատրությունը: Ամեն ինչ կառուցված է առասպելական, պատմական ու գրական հենքի վրա: Գրքում ոչ մի տող չի հակասում նախորդ մտքին կամ հաջորդին: Այն կարելի է օգտագործել նաեւ որպես բացատրական բառարան ու հանրագիտարան: Այս աշխատությունը չի հետապնդում ոչ քաղաքական, ոչ կրոնական նպատակներ: Սա ազգային ուղղվածության, ժողովրդական բանահյուսության ու մշակույթի համադրում է: Գիրքը մինչ տպագրվելը բազմաթիվ անգամ անցել է մասնագիտական գրեթե բոլոր շերտերով: Բոլոր կողմերից ուսումնասիրվել՝ ստանալով մեկ եզրակացություն. «Սա անհրաժեշտ է աշակերտին, ուսանողին, ընթերցողին: Պետք է, պետք է պատանուն, երիտասարդին, տարեցին…»: Սա ազգային ընտանիքի, հա՛յ ընտանիքի ոգեգիրն է: Սա այն ստեղծագործությունն է, որտեղ կարողացել եմ մեկտեղել, հավաքել ու ներկայացնել մեր հոգեկերտվածքը:
Օգտվել եմ Մեծ Հայքի քարտեզից: Գրքում ներառված բոլոր անուններն ունեն իրենց արմատական բացատրությունը: Ոչինչ ինքնանպատակ չէ եւ ոչինչ ինքնասիրահարվածի ոգեւորությամբ չի արվել: Արել եմ ամենայն մանրամասնորեն եւ փորձել գոնե մի քիչ ապագա սերնդին փոխանցել մեր ազգային արժեքները՝ դրանցով դաստիարակվելու համար:
Բարի ընթերցում բոլորին։
ԳՐՔԻ PDF ՏԱՐԲԵՐԱԿԸ
Check this out:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here