Հովը Խաղով էր Տարված February 17, 2021 0 175 ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ Հովը խաղով էր տարված, Ու լուսաբաց էր: Կաթսան լի էր շիլայով՝ Բերանը բաց էր: Օրը հոնքերն էր կիտել, Քիչ ամպամած էր: Անձրևն իր երգն էր երգել, Գետինը թաց էր: Դեղնասրտիկ երիցուկ՝ Աչքը ցողած էր, Արնակարմիր հրանուկ՝ Թիթեռացած էր: Մի անմոռաց լուսաբաց Աչք-ունքը թաց էր… Թևեր՝ ճերմակ, լայնաբաց՝ Ճախրը սպասված էր…