Այսօր Վահագն Դավթյանի Հիշատակի Օրն է.

0
143
Սիլվա  Եուզպաշյան
մահվան 25-րդ տարելիցը.
(օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 21
փետրվարի, 1996, Երևան ․ Կոմիտասի պանթեոն )
***
… Եվ ահա, Վարպետը… մահվան մահճում:
Դուռը բացեցի: Ներսում Հրանտ Մաթևոսյանն ու Ռազմիկ Դավոյանն էին: Դավոյանն ինձ տեսնելով, ասաց.
– Ըհը՜, Վահագ ջան, է՛ս էլ Հովիկը, մենք հիմա գնանք, դու Հովիկի հետ մի քիչ զրուցիր, իրիկունն էլի կգանք,- և պառկածին երկար նայելով դուրս եկան:
Մնացի Վահագն Դավթյանի հետ մենակ: Ռադիոլրագրողիս մասնագիտական բնազդով միացրեցի փոքրիկ ձայնագրիչը: Դավթյանի աչքերը փակ էին: Փակ աչքերով զգուշորեն բռնեց
ձեռքս ու դրեց կրծքին: Անակնկալի եկա:
– Պարոն Դավթյան, պրն. Դ…
– Գիտե՞ս ինչ ենք անում,- շրթները կիսաբաց, հազիվ շշնջաց…
– Ոչ…
Ճանապարհ ենք գնու՜մ…
Ու՞ր…
– Կապույտ կա՜վ է, դեղին մշու՜շ, ոտքերս կավի մեջ են, սիրտս կավի մեջ է, կա՜վ, կա՜վ… Ճանապարհ ենք գնում, ճանապա՜րհ…
.Հետո լռեց երկա՜ր, երկար… Ձայնագրիչի ձայներիզը դեռ պտտվում էր: Ճակատը համբուրեցի և դուրս եկա… Այդ օրը Վահագն Դավթյանն ընդմիշտ փակեց աչքերը: Այդ օրը ծնվեց Վահագն Դավթյանի բանաստեղծական, աննյութեղեն կյանքի հրաշամանուկը, որ կապտակավ ոտնահետքերով բարձրանալու էր Առափկերտի առանձնակերտ ու տերունական բերդամրոցը..․
/հատված ՝Հովիկ Հովեյանի ,, ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԲԵՐԴԱՄՐՈՑ,, Վահագն Դավթյանի
Այսօր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ հիշատակի օրն է.
Մահվան 24-րդ տարելիցը.
(օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 21 փետրվարի, 1996, Երևան ․ Կոմիտասի պանթեոն )
… Եվ ահա, Վարպետը… մահվան մահճում:
Դուռը բացեցի: Ներսում Հրանտ Մաթևոսյանն ու Ռազմիկ Դավոյանն էին: Դավոյանն ինձ տեսնելով, ասաց.
– Ըհը՜, Վահագ ջան, է՛ս էլ Հովիկը, մենք հիմա գնանք, դու Հովիկի հետ մի քիչ զրուցիր, իրիկունն էլի կգանք,- և պառկածին երկար նայելով դուրս եկան:
Մնացի Վահագն Դավթյանի հետ մենակ: Ռադիոլրագրողիս մասնագիտական բնազդով միացրեցի փոքրիկ ձայնագրիչը: Դավթյանի աչքերը փակ էին: Փակ աչքերով զգուշորեն բռնեց
ձեռքս ու դրեց կրծքին: Անակնկալի եկա:
– Պարոն Դավթյան, պրն. Դ…
– Գիտե՞ս ինչ ենք անում,- շրթները կիսաբաց, հազիվ շշնջաց…
– Ոչ…
Ճանապարհ ենք գնու՜մ…
Ու՞ր…
– Կապույտ կա՜վ է, դեղին մշու՜շ, ոտքերս կավի մեջ են, սիրտս կավի մեջ է, կա՜վ, կա՜վ… Ճանապարհ ենք գնում, ճանապա՜րհ…
.Հետո լռեց երկա՜ր, երկար… Ձայնագրիչի ձայներիզը դեռ պտտվում էր: Ճակատը համբուրեցի և դուրս եկա… Այդ օրը Վահագն Դավթյանն ընդմիշտ փակեց աչքերը: Այդ օրը ծնվեց Վահագն Դավթյանի բանաստեղծական, աննյութեղեն կյանքի հրաշամանուկը, որ կապտակավ ոտնահետքերով բարձրանալու էր Առափկերտի առանձնակերտ ու տերունական բերդամրոցը..
/Հատված ՝Հովիկ Հովեյանի ,, ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԲԵՐԴԱՄՐՈՑ,, Վահագն Դավթյանի մասին հուշագրությունից/
——
ԵՐԲ ԵՍ ՀԵՌԱՆԱՄ
Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր,
Եվ տենդն այս վայրի, որից անընդհատ շուրթերս են ճաքել,
Իսկ մնացյալը, որ խիղճ է արդար ու սիրտ էմաքուր,
Կուզեի այնպես ես ձեզ կտակել:
Կտակել դողն այն, որով պատանու մատներն են դողում,
Երբ նա ուզում է աղջկա կրծքի կոճակը քանդել,
Հրեղեն շողն այն,որ թրթռում է մի կաթիլ ցողում
Եվ այդ կաթիլը դարձնում կանթեղ:
ԵՎ այն սուրբ ձյունը ,որ անհայտության հեռու ոլորտից
Մանուշակների հրաշքն ու հասկի ոսկին է բերում,
ԵՎ այն հնչյունը, որ ծնվում ինչ-որ հեռու կարոտից
ՈՒ հավքի փոխված ճախրում վերևում:
ԵՎ բարդիները՝ կանաչ հավատի ցոլցլուն մոմեր,
ԵՎ գետակները, որ ցող են ցանում մանկանց ոտքերին,
Մասրենիները, որ բոցերն իրենց երկնքին ձոնել,
Շիկնանք են տալիս առավոտներին:
ԵՎ քարափները, որոնց կապուտակ քարանձավներում
Բնակեցրել են իմ երազների կախարդ մոգերին,
ԵՎ խաչքարերը, որ ասես լուսե խիղճ են ու ներում
ՈՒ միշտ խոսել են ինձ հետ ոգևին…
ԵՎ իմ տունը հին, իմ տունը խլված…Երբ արդարության
Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ախ, եղեք բարի,
Գնացեք, գտեք մամռած թախիծը դարավոր այդ տան
ՈՒ սիրտս դրեք սեմի սուրբ քարին…
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here