Մայրենիի Օրն Է

0
210
Նարինե  Ավագյան
Մայրենիի օրն է: Սակայն կուզենայի, որ մեր ապրած ամեն պահի մեջ գնահատեինք ու անաղարտ պահեինք նրան՝ խոսելիս, գրելիս, անգամ մտածելիս: Մեր լեզուն բարձրագույն արժեք է, որ պիտի գնահատվի հավուր պատշաճի:
Շնորհավոր տոնդ, իմ ոսկեղենիկ…
Իմ հազարագանձ…
Աղոթագի՛ր, ազգանվե՛ր,
Բազմահնչյուն ու բարեբե՛ր,
Գարնանաձա՛յն, գարնանազո՛վ,
Դալարազա՛րդ ու դալկաթո՛վ,
Երազաբույր, երջանկաբեր,
Զանգակատո՛ւն զարդապատկեր,
Էակցությո՛ւն էպոսական,
Ըղնգան փո՛ղ ընդլայնական,
Թագաժառա՛նգ ու թառահա՛ր,
Ժամերգությո՛ւն ու ժամարա՛ր,
Իմաստախո՛հ և ինքնակա՛,
Լայնահանճար և լավակա՛մ,
Խաղողագո՛րծ, խաղաղասեր:
Ծիրանենի՛ ու ծիածա՛ն,
Կանչերգություն կախարդակա՛ն,
Հույս և հավա՛տ հորովելի,
Ձո՛ն ձուլագործ-ձեռնավորի՛,
Ղարաղուշի՜, ղալամքաշի՜,
Ճակատագի՛ր ճգնավորի,
Մոմվառությո՛ւն մենավորի:
Յոթներանգյա, յոթորդանի,
Նաիրատա՛ռ, նաիրուհի՜,
Շարականի՛ շուշանաբառ,
Ոսկեհնչյո՛ւն ու ոսկետա՛ռ,
Չքնաղագեղ, Չարենցակա՛ն,
Պատկառելի՛ ու պատվակա՛ն:
Ջլաբազուկ ջիվանությո՛ւն,
Ռազմատենչա՛նք, ռաբբայությո՛ւն,
Սե՛ր, սերմանո՛ղ, սաղմոսարա՛ն,
Վե՛հ, Վեհափա՛ռ ու Վեհարա՛ն:
Տերյանագիր դու տաղարա՛ն,
Րոտին րախճա՛նք րոպեական,
Ցորե՛ն, ցերե՛կ, ցնծերգությո՛ւն,
Ուսյա՛լ, ուսմո՛ւնք , ուխտերգությո՛ւն,
Փառաբանվա՛ծ ու փայլածո՛ւն,
Քաղցրալեզու, քաղցրահնչյուն,
Եվ փրկությո՛ւն հայոց ոգու,
Օտարամե՛րժ, օտարասպա՛ն,
Ֆոսֆորափայլ՝ լույսով ազդու:
Մեր հավերժի անսասան ե՛րթ,
Մեր պատմության անառիկ բե՛րդ,
Մեր փրկություն հավե՜րժ, անա՜նց՝
Մեր այբուբե՛ն հազարագա՜նձ…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here