Արայիկ Հարությունյանը պատրաստ է միջնորդել ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում

0
142

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները և բոլոր կողմերին հորդորում է սթափություն և ողջամտություն ցուցաբերել: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here