«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի մոտ

0
414

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները  վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուստի պատրաստ են ամբողջ գիշեր այնտեղ մնալ՝ մինչև հարցի հանգուցալուծումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր հերթին հայտնել էր, որ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել, քանի որ «Իմ քալը»-ը խմբակցության պատգամավորները չէին ներկայացել նիստին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here