Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով

0
146

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկակայոկոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here