«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի», – պնդում է Ադրբեջանի նախագահը

0
418

https://www.azatutyun.am –Լուսինե Մուսայելյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 25-ը փետրվարի, 2021թ.

«Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը», – հերթական անգամ սպառնացել է Ադրբեջանի առաջնորդը և հավելել. – «Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Ադրբեջանի առաջնորդը միևնույն ժամանակ պնդել է, որ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանական զինված ուժերը կշարունակեն ուժեղանալ։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ձեռք է բերում և ձեռք կբերի ժամանակակից սպառազինություն, այդ երկրի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներն էլ, ըստ նրա, թույլ կտան ավելի օպերատիվ և մարտունակ բանակ ունենալ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here