Խորհրդարանական ուժերի համաձայնության պարագայում պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների. Փաշինյան

0
400

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում:

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր ձևակերպած առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն»,-նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորութփյունը և նետում եմ այս մարտահրավերը, եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»,- նշեց նա:

Փաշինյանըւ հավելեց, որ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի. «Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փրտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պետք է հաղթեք»,- ասաց վարչապետը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here