«Այդ թուղթը սեղանին դնելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը»․Փաշինյանն անխուսափելի է համարում ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկությունը

0
463

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Շուրջ մեկ ժամ տևած հանրահավքի ընթացքում Հանրապետության հրապարակում երեկ ելույթ ունեցավ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդես գալով մի շարք ուշագրավ ու աղմկահարույց հայտարարություններով։

Առաջինը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին էր վերաբերվում։ Վարչապետը պնդեց՝ Գլխավոր շտաբի պետը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ է գնացել իր հրաժարականը պահանջելու քայլին։ Փաշինյանն անխուսափելի համարեց Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը, քանի որ, ըստ վարչապետի, Գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքականություն՝ խախտելով Հայաստանի Սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց՝ այս պահին Զինված ուժերն ու Օնիկ Գասպարյանը կարմիր գծերը չեն հատել, համոզմունք հայտնեց, որ չեն էլ հատի։

«Ուզում եմ ասեմ նաև, որ Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի, թե ով է ստորագրել էդ թուղթը, ով՝ չի ստորագրել։ Որոշումն՝ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու, կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով», – հայտարարեց Փաշինյանը։

«Իշխանությունները պատրաստ են գնալ արտահերթ խոհրդարանական ընտրությունների»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս անդրադարձ եղավ։ Վարչապետը հիշեցրեց՝ դեռ տարվերջին ինքը նման առաջարկով էր հանդես եկել, սակայն խոհրդարանական ուժերը մերժել էին իր այդ առաջարկը։ Նա հայտարարեց՝ իշխանությունները պատրաստ են գնալ արտահերթ խոհրդարանական ընտրությունների։ «Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն», – հայտարարեց վարչապետը։

«Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»

Փաշինյանն անդրադարձավ նաև Սահամանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ հայտատարելով, որ 2015 թվականի հանրաքվեով փոփոխված Մայր օրենքն ունի բազմաթիվ թերություններ։

Ըստ վարչապետի, այն այսօր էլ բազմաթիվ ճգնաժամեր ու ռիսկեր է ստեղծում։ Երկրի ղեկավարը չբացառեց՝ սահամադրական փոփոխություններով կիսանախագահական կառվարման մոդելին անցնելու հնարավորությունը։

«Այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի», – ասաց Փաշինյանը։

Հանրահավքից հետո իշխանությունները երթ անցկացրեցին կենտրոնական փողոցներով՝ շարժվելով Մյասնիկայնի արձանի մոտ, որտեղ և հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here