Մասնագետների կարծիքով, Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կազատվի պաշտոնից

0
507

https://www.azatutyun.am –Արտակ Խուլյան

Նախագահ Արմեն Սարգսյանն որոշեց չստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։ Այդուհանդերձ, նախագահը ակտը չի ուղարկել Սահմանադրական դատարան, այլ բարձր դատարան դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

Մայր օրենքի համաձայն, նախագահը եռօրյա ժամկետ ուներ՝ կա՛մ պետք է ստորագրեր Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմեր Սահմանադրական դատարան։

Իրավաբան Արա Ղազարյանը ընդգծմամբ՝ այստեղ կարևոր է, որ նախագահը ազատման ակտը չի վիճարկում Սահմանադրական դատարանում․ – «Հիմնվելով նախկինում նրա առարկության և աշխատակազմի կողմից նախկին հայտարարությունների վրա՝ ամենայն հավանականությամբ, նախագահը առաջադրել է հետևյալ հարցը․ արդյո՞ք Սահմանադրությանը չի հակասում Գլխավոր շտաբի պետից պաշտոնից ազատելը ռազմական դրության ժամանակ։ Բայց հիմա սա այդքան կարևոր էլ չէ արդեն, որովհետև անկախ նրանից, թե Սահմանադրական դատարանը ինչ կորոշի․․․ Սովորաբար, երբ որ Սահմանադրական դատարանի առջև հարցը ձևակերպում են օրենքի բացի հիմքով, դատարանը ստանում է գործելու բավականին մեծ ազատություն։ Ամենայն հավանականությամբ, Սահմանադրական դատարանը կորոշի, որ ինքնին չի հակասում, բայց անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որպեսզի կոնկրետ իրավիճակից ելնելով որոշումներ կայացվի»։

Իսկ եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ օրենքը հակասահմանադրական է, այն կարող է հետևանք ունենալ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացնելու գործըթնացի վրա, կարծում է Արա Ղազարյանը։ Մասնագետն այդ դեպքում չի բացառում Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում վերականգնելու հնարավորությունը․ – «Ինքը ազատվելու է, բայց եթե հետո [Սահմանադրական դատարանը] որոշեց, որ հակասահմանադրական է, դա կարող է արդեն հետին թվով հետևանք առաջացնի, որ վերականգնվի պաշտոնին»։

Իրավաբան Նորայր Նորիկյանը վստահ է, որ Օնիկ Գասպարյանը փաստացի հեռացվում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, բայց թե երբվանից, մասնագետը դժվարանում է հստակ ասել․ – «Չի ստորագրել վարչապետ Փաշինյանի երկրորդ անգամ ներկայացրած միջնորդությունը և այդ միջնորդության սահմանադրականության հարցով չի դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար իրավունքի ուժով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը համարվում է աշխատանքից ազատված և այլևս չի կարող իրացնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները»։

Նորիկյանը չի բացառում, որ հենց այսօրվանից էլ Օնիկ Գասպարյանը պաշտոնանակ է արվել։

Նախագահի որոշումը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժման շրջանում։ Ընդդիմադիրները նախագահի հետ հանդիպում են պահանջում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here