Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Սարգսյանի կողմից ճգնաժամից դուրս գալու հարթակի տրամադրումը

0
348

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:

Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»,- գրել է Մուսինյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here